Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ գլխավոր վարչության պետ Մեհդի Սաֆարիի գլխավորած պատվիրակությանը:
Մեհդի Սաֆարին Հանրապետության նախագահին հաղորդել է Իրանի նախագահ Մոհամադ Խաթամիի ողջույնները:
Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի նախագահիՙ Իրան առաջիկա պաշտոնական այցի հետ կապված հարցեր: Նշելով, որ այսօր արդեն վերջնական տեսքի են բերվում ստորագրվելիք հիմնական փաստաթղթերը, իրանցի դիվանագետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի նախագահի այցը թե՚ քաղաքական, թե՚ տնտեսական եւ թե՚ մշակութային առումով երկուստեք նպաստավոր ու արդյունավետ կլինի:
Զրուցակիցները խոսել են երկկողմ տնտեսական փոխգործակցության հեռանկարի մասին: Դրական գնահատելով երկու երկրների առեւտրային կապերի ներկա մակարդակը, Ռոբերտ Քոչարյանը միեւնույն ժամանակ ցանկություն է հայտնել առեւտրային հարաբերություններից անցնել ավելի խորը եւ ամուր տնտեսական կապերի: Նախագահը առաջնային է համարել ենթակառուցվածքների զարգացումը, ինչը, նրա կարծիքով, որակական նոր մակարդակի կբարձրացնի տնտեսական փոխգործակցությունը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքին, սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակին եւ դրանից բխող խնդիրներին:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ