«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2001-11-14 | #209, 2001-11-15 | #210, 2001-11-16


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԱՌԱՎԵԼԱՊԵՍ ԱԶԱՏ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ» ԵՐԿԻՐ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» վաշինգտոնյան հիմնադրամի եւ «Wall Street Journal» թերթի անցկացրած «Տնտեսական ազատության ցուցիչ» հետազոտության տվյալների համաձայն, ԱՊՀ-ի անդամ պետությունների թվում միայն Հայաստանն է ճանաչվել «առավելապես ազատ տնտեսություն ունեցող» երկիր եւ 156 պետությունների ցուցակում գրավում է 45-րդ տեղը: Հետազոտության մեջ նշվում է, որ Հայաստանի առեւտրական ռեժիմն առավել ազատականն է ԱՊՀ-ում, սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առեւտրական հարաբերությունների բացակայությունը նվազեցնում է նրա արդյունավետությունը:

«Տնտեսական ազատության ցուցիչ» հետազոտության հեղինակները նշել են, որ Հայաստանում լավ պայմաններ են ստեղծված օտարերկրյա ներդրումների ներգրավման համար, իսկ բանկային ոլորտի նկատմամբ պետության հսկողությունը նվազագույն է:

Ըստ հետազոտության տվյալների, Վրաստանը ճանաչված է «առավելապես ոչ ազատ տնտեսություն ունեցող» երկիր եւ զբաղեցնում է 118-րդ տեղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4