Հայաստան գալուց առաջ տարբեր անձնավորությունների հետ հանդիպումների շրջանակներում Հայաստանում Մ. Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Օրդուեյը նոյեմբերի 13-ին Սբ. Վարդան առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել է Հայ եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի հետ, տեղեկացնում է Նյու Նյորքի առաջնորդարանից մեր ստացած հաղորդագրությունը: Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստանին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվումՙ հատկապես խոսվել է մայր երկրին տնտեսապես օժանդակելու հայկական սփյուռքի վճռականության մասին:
Հաղորդագրությունը նշում է, որ նորանշանակ դեսպանը, որը նախապես շատ կարեւոր պաշտոններ է զբաղեցրել, շատ լավ գիտի նախկին խորհրդային երկրների դիմագրաված դժվարությունները եւ դրանք լուծելու ուղիները: Նա օգնելու է Վաշինգտոնին, որպեսզի վերջինս նույնպես ավելի լավ հասկանա այդ խնդիրները: Հավանաբար նրա օրոք կկառուցապատվի Երեւանում ամերիկյան նոր դեսպանությունը, որն արժենալու է շուրջ 100 մլն դոլար: