Նոյեմբերի 14-ի երեկոյան, 21.30-ի սահմաններում, Վանաձորի շուկայամերձՙ Շիրվանզադեի փողոցի (Լաչինի միջանցք) թիվ 3 տան մոտ, անհայտ զինված անձանց կողմից հրազենային կրակոցով սպանվել են Ազատ Վարուժանի Պապոյանը (Շիրվանզադեի թիվ 1 տան բնակիչ), Արամ Գրիգորի Տոնոյանը (Շիրվանզադեի թիվ 18 տան բնակիչ), իսկ Արա Հրանտի Բաբայանը ծանր վիրավորվել է եւ մահացել հիվանդանոցում: Հարուցվել է քրեական գործ, որը վարում է Լոռու մարզի դատախազությունը: