«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2001-11-14 | #209, 2001-11-15 | #210, 2001-11-16


ԲԱՔՎՈՒՄ «ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՐԵՄ» Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ

ԲԱՔՈՒ, 15 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է փակ դատավարություն քրեական գործով, որը Ադրբեջանի լրատվամիջոցները կոչում են «երկնագույն որջ» կամ «տղամարդկանց հարեմ»: Ինչպես գրում է «Զերկալոն», մեղադրյալն է ոմն Շահին Մուսաեւը, որը պահել է «տղամարդկանց մարմնավաճառության» որջ: Զերկալո. «Մի խումբ տղամարդիկ, որոնցից, ինչպես պարզվել է, ոչ մեկը համասեռամոլ չի եղել ի բնե, ստիպված են եղել գոհացնել այլասերված հարուստների քմահաճույքները: Հղփացած «ակտիվիստների» պակաս որջատերը, հասկանալի է, չի զգացել... Չի կարելի ասել, որ Շահին Մուսաեւը չի զրկել իր խնամարկյալներին: Թեեւ նա երբեք չի նշել հաճախորդից ստացած ստույգ գումարը, բայց դրա փոխարեն ապահովել է «պոռնիկներին» ուտելիքով եւ գրպանի ծախսերով: Դեռ ավելին, իր խնամարկյալներին կանացի հագուստով եւ կոսմետիկական պիտույքներով ապահովելու հետ կապված բոլոր ծախսերը հոգատար «տերը» ինքն է ստանձնել: Հընթացս նա սեքսի դասեր է տվել «տղերքին» եւ միաժամանակ չի հոգնել կրկնել, որ հաճախորդի ցանկությունը (կախված վճարված գումարից, իհարկե) օրենք է»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4