ՆՅՈՒ-ՅՈՐՔ, 22 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նյու Յորքում ավարտվեց հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հերթական նիստը, որի մասնակիցները առայժմ որեւէ հաղորդագրություն չեն տարածել դրա արդյունքների մասին: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Լոս Անջելեսում հրավիրած իր ասուլիսում հայտնել է, որ այժմՙ հանձնաժողովի աշխատանքն սկսվելուց 6 ամիս անց, Հայաստանի իշխանությունները հորդորում են հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հայաստանցի անդամներինՙ գնահատել իրենց գործունեությունը եւ որոշել, արդյոք պետք է, թե ոչ շարունակել աշխատանքը: Օսկանյանը նաեւ ասել է, որ Հայաստանի կառավարությունը չի խառնվում հանձնաժողովի աշխատանքին, քանզի այն գործում է անհատական սկզբունքով: