Երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրել էր, որ, ըստ իր տվյալների, «Արմենտելը» սառեցրել է կապի համակարգում իր կատարելիք հետագա ներդրումներըՙ պատճառաբանելով ֆինանսների բացակայությամբ, ինչը, նախարարի ասելով, մեր կառավարությունն ընկալում է տարակուսանքով:
Այս կապակցությամբ «Ազգը» դիմեց «Արմենտելի» տնօրենությանը եւ ստացավ հետեւյալ պատասխանը. «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ի տնօրենությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ձեռնարկությունը չի սառեցրել իր ներդրումային ծրագրի իրագործումը եւ շարունակում է ներդրումներ կատարել ՀՀ կապի համակարգում: Հետեւաբար նոյեմբերի 21-ին ԱԺ-ում հակառակը պնդող հայտարարությունները գնահատում ենք թյուրըմբռնման կամ վատ տեղեկացված լինելու արդյունք»: