«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2001-11-21 | #214, 2001-11-22 | #215, 2001-11-23


ԵԿՈՂ ՏԱՐԻ ԿԱՎԱՐՏՎԻ ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ ՋՐԱՆՑՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Բնապահպանության նախարարությունը երեկ կառավարությանն էր ներկայացրել Սեւանի ջրի բացթողման հետ կապված տարեկան միջոցառումների ծրագիրը, որը, ինչպես հայտնեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, մասն է կազմում համալիր ծրագրի եւ պետք է հաստատվի Ազգային ժողովում: Նա տեղեկացրեց, որ այս տարի լճից բաց է թողնվել մոտ 160 մլն խմ ջուր: Եկող տարի նախատեսված է բաց թողնել գրեթե նույն ծավալի ջուրՙ 150 մլն խմ: Համալիր ծրագրի նպատակն է ի վերջո հասնել նրան, որ Սեւան մտնող եւ այնտեղից դուրս եկող ջուրն ունենա դրական հաշվեկշիռ, այսինքն բարձրանա լճի մակարդակը: Նախատեսվում է բարձրացնել շուրջ 6,5 մետրով, վերականգնել Գիլի լիճըՙ Սեւանի էկոհամակարգի ապահովման նպատակով: Ինչ վերաբերում է տարեկան ծրագրին, ապա եկող տարի, համաձայն նախարարի հաղորդած տեղեկության, նախատեսված է ավարտել Որոտան-Արփա-Սեւան թունելի շինարարությունը, որից հետո 160 մլն խմ ջուր ավելի կմտնի Սեւան: Այդ նպատակով 2002 թ.-ի պետբյուջեում հատկացվել է 1,3 մլրդ դրամ: Իսկ եթե հնարավոր լինի Եղվարդի ջրամբարի շինարարությունը շարունակել եւ ավարտել, որի համար անհրաժեշտ է շուրջ 100 մլն դոլար, ապա կունենանք 100 մլն խմ կուտակված ջուր, որը կօգտագործվի ոռոգման ժամանակ: Սակայն բնական է, որ վերջինս մոտ ապագայում լուծվելիք հարց չէ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4