«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2001-11-22 | #215, 2001-11-23 | #216, 2001-11-24


ՅԱՐՈՎԸ ԿԱԶԱՏՎԻ՞ ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Նոյեմբերի 30-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ հոբելյանական գագաթաժողովում սպասվում են անակնկալներ: Ենթադրվում է, որ ԱՊՀ գործադիր քարտուղար Յուրի Յարովը եւ միջպետական «Միր» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գադիլբեկ Շալախտվետովը կազատվեն պաշտոններից: Ռուսաստանյան մի վստահելի աղբյուր «Գազետա SNG» էլեկտրոնային թերթին ասել է, թե Մոսկվայում եւ ԱՊՀ մի քանի այլ մայրաքաղաքներում դժգոհ են Յարովի եւ Շալախտվետովի գործունեությունից, քանի որ «երկուսն էլ անկարող են տանել արդյունավետ քաղաքականություն»:

Մոսկովյան գագաթաժողովում մասնակից պետությունների առաջնորդները կպարգեւատրվեն պատվո շքանշաններով, որոնց անվանական արժեքը 84 հազար ռուսական ռուբլի է (շուրջ 300 ԱՄՆ դոլար):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4