«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2001-11-23 | #216, 2001-11-24 | #217, 2001-11-27


«ՀՆԱՐԱՎՈՐ Է ՈՐՈՇ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ»

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ներկայումս մենք այնպիսի իրավիճակում ենք, որ ցանկացած հանդիպում իսկապես կարող է բեկումնային լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար: Պետք է սպասել նախագահների առաջիկա հնարավոր հանդիպմանը, որը նախատեսվում է ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում, եւ եռանախագահների հաջորդ քայլերին. միայն դրանից հետո ավելի հստակ կարող ենք կողմնորոշվել, թե ինչպիսի քայլեր են լինելու», այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Արտգործնախարարը նշեց, որ առաջիկայում Բուխարեստում տեղի է ունենալու ԵԱՀԿ նախարարների հանդիպումը, որտեղ որոշ քննարկումներ կլինեն ԼՂ հիմնախնդրի կապակցությամբ: «Թե՚ նախագահների հանդիպումը Մոսկվայում, թե՚ ԵԱՀԿ նախարարների հանդիպումը, հնարավոր է, որ որոշ հստակեցում մտցնեն հարցի ապագա զարգացումներում», նշեց Վ. Օսկանյանը, 2002 թ. առաջին կիսամյակում ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին լուրերը փոքր-ինչ լավատեսական համարելով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4