ԲԱՔՈՒ, 26 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանական երկաթուղու Եվլախ-Մալայ կայարանի տարածքում բախվել են երկու մեկը մյուսի հետեւից գնացող ապրանքագնացքներ,- հաղորդում է Էմ Փի Էյ-ը: Զոհվել է մի մարդՙ մեքենավարի օգնական Աթաքիշիեւը, շրջվել են 10 ապրանքատար վագոններ: Ըստ նախնական վարկածի, բախման պատճառ է եղել հետեւից գնացող գնացքի բրիգադի կողմից տեխնիկական շահագործման կանոնների խախտումը: