«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2001-11-24 | #217, 2001-11-27 | #218, 2001-11-28


Վ. ՕՍԿԱՆՅԱՆԸ ՎԱՂ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

Վերջին երեք տարիներին ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան կարգավորման մի քանի առաջարկներ է ներկայացրել, որոնք Ադրբեջանը մերժել է: «Ազգը» ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանին հարց ուղղեցՙ ժամանակը չէ՞ ԼՂՀ-ն հռչակել ՀՀ-ի անբաժանելի մաս եւ այդ մասին հայտարարել ի լուր աշխարհի: Պրն Օսկանյանի պատասխանը հետեւյալն էր. «Չէ՚, դեռ մի քիչ էլ սպասենք, մի քանի տարբերակներ էլ առաջարկեն»: Մենք, նկատելով արտգործնախարարի դեմքի արտահայտությունը, նշեցինք, որ հարցը տալիս ենք լրջորեն: «Ես լուրջ եմ պատասխանում», ասաց Վ. Օսկանյանը:

«Գոլոս Արմենիի» թղթակիցը հարցրեց. «Այսօր որքանո՞վ եք իրական համարում ԼՂՀ-Ադրբեջան սահմանին միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումը, նման հարց շոշափվո՞ւմ է»: Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Դեռ վաղ է դրա մասին խոսել, նման հարց օրակարգում չկա»: Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4