ՌԱԿ եւ ՀՌԱԿ տոնակատարություններից
Նախագահ Ռ. Քոչարյանն ընդունեց ՌԱԿ-ՀՌԱԿ ներկայացուցիչներին
Ծիծեռնակաբերդ. ՌԱԿ ԿՎ ատենապետ Հակոբ Գասարճյանը եւ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը ծառ են տնկում Եղեռնի զոհերի հիշատակին:
Պետական ակադեմիական երգչախումբը եւ հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբըՙ Հովհ. Չեքիջյանի ղեկավարությամբ:
Ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը ՌԱԿ անդամներին բացատրություններ է տալիս ցուցանմուշների մասին:
Նվագում է Ջիվան Գասպարյանը:
94-ամյա Սուրեն Աբրահամյանի թոռներըՙ Էդին եւ Դեյվիդը, ընդունվում են կուսակցության շարքերը, կնքահայրությամբ ՌԱԿ ԿՎ փոխատենապետ Երվանդ Ազատյանի: Դրանով Աբրահամյանների ընտանիքի (Դետրոյթ, ԱՄՆ) 4-րդ սերունդն է դառնում ռամկավար (Ս. Աբրահամյանի հայրը Վանի Լեզք գյուղում հայտնի Արմենական է եղել դեռ 1890-ական թթ.-ին):
Ազգային օպերայի արտիստները հատված են ներկայացնում Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի» օպերետից:
Թեքեյան կենտրոն. տեսարան ՌԱԿ-ՀՌԱԿ խորհրդակցական ժողովից:
Օպերայի դահլիճ, հոբելյանական հանդիսություն: Ներկաները հոտնկայս լսում են ՀՀ եւ ՌԱԿ հիմները: