ԹԲԻԼԻՍԻ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի երկրները ընդհանուր առմամբ Եվրոպայի խորհրդի 2002 թվականի բյուջե կմուծեն ավելի քան 798 հազար եվրո: Ըստ Եվրախորհրդի մամուլի ծառայության տեղեկատվության, առավել մեծ մուծումը կկատարի Ադրբեջանըՙ 340028 եվրո: Վրաստանը Եվրախորհրդի բյուջե կմուծի 255528 եվրո, Հայաստանըՙ 202800 եվրո: Եվրախորհրդի նախարարների կոմիտեն չորեքշաբթի օրը այդ կազմակերպության 2002 թվականի բյուջեն հաստատել է 169 մլն եվրոյի չափով: