ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայֆիլմ» կինոստուդիայում շուտով կավարտվեն երկու լիամետրաժ կինոնկարներ Հարություն Խաչատրյանի «Վավերագրողը» եւ Լյուդմիլա Սահակյանի «Ողջ՞ են արդյոք այդ երգերը» ֆիլմերի նկարահանումները:
Ինչպես ասաց կինոստուդիայի փոխտնօրեն Մանվել Ալեքսանյանը, «Վավերագրողը» կինոպատում է արվեստագետի ինքնության ու կերպի մասին: Իսկ երկրորդ ֆիլմը ներկայացնում է Կոմիտասի ստեղծագործությունների յուրօրինակ վերլուծությունը: