ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 17-ին Բերգամոյում տեղի է ունեցել «Հայաստանի անցյալն ու ներկան» գիտաժողովը, իսկ հաջորդ օրը քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Արմին Տ. Վեգները եւ հայերը Անատոլիայում, 1915» ցուցահանդեսը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, Բերգամոյի քաղաքապետարանի հովանավորությամբ, երկու հայկական կազմակերպություններիՙ Իտալահայերի միության եւ Հայ դատի պաշտպանության կոմիտեի, ու երկու իտալականՙ «Կարլո Կատանեո» եւ «Գվիդո Կավալկանտի» ընկերակցությունների կողմից կազմակերպված միջոցառումները նվիրված էին 2000 թ. նոյեմբերի 17-ին Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման տարելիցին: