«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2001-11-28 | #219, 2001-11-29 | #220, 2001-11-30


ԳԱՎԱՌԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՇԵՒԻԿ-ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՁԱՆՆԵՐԸ

Այս տարի երկրորդ բոլշեւիկի արձանն են տեղադրում Գավառի կոմունիստները: Իշխանափոխությունից հետո ազատ մնացած պատվանդանները սկսում են զգալ իրենց տերերի ծանրությունը: Մի քանի ամիս առաջ վերատեղադրված Բատիկ Բատիկյանի արձանից հետո, երեկ հերթը Հովհաննես Սարուխանյանինն էր, որի հուշարձանի բացման արարողությանը մասնակցում էին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը, ԱԺ պատգամավոր Նորիկ Պետրոսյանը եւ Գավառի տարածքի կոմունիստներ: Ինչպես միշտ, ելույթներն ուղեկցվում էին «կեցցե»-ներով ու «ուռա»-ներով: Ղեկավար կոմունիստները մեկ անգամ եւս ավետեցին Արցախի կոմունիստ ընկերների ակտիվացման մասին, հիշեցին Չարենցին, երկնքից արեգակներ վայր բերող խելագարված ամբոխներին եւ այլն: ԽՍՀՄ տարիներին քաղաքում կանգնեցված եւ հետո ապամոնտաժված երեք կոմունիստների արձաններից երկուսն արդեն վերականգնված են: Հաջորդ հերթը Լենինի արձանինն է, որի վերատեղադրումից հետո մարզկենտրոն Գավառն իսկապես կկարմրի:

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4