«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2001-11-29 | #220, 2001-11-30 | #221, 2001-12-01


ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ՇԵՒԱՐԴՆԱՁԵՆ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Երեկ ուշ երեկոյան նախատեսված էր Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում: Նախագահ Պուտինն ընդառաջ է գնացել Շեւարդնաձեի առաջարկությանըՙ ստեղծելու վրաց-ռուսական երկկողմ հանձնաժողով, որը կհետաքննի Պանկիսի կիրճում տեղի ունեցած միջադեպը: Ռուսաստանի նախագահը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում քիչ հավանական է համարել ռուսական օդուժիՙ Վրաստանի տարածքը ռմբահարելու վրացական կողմի պնդումները: «Կամ Վրաստանին հարվածներ չեն հասցվել, կամ հարվածներ են հասցվել ոչ բնակելի վայրերին: Եթե բնակելի վայրերը ռմբահարվեին, անպայման զոհեր կլինեին: Այլապես ի՞նչ ռմբահարումներ», ասել է Պուտինը:

Թբիլիսիում տված ասուլիսում Վրաստանի ԱԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Կախա Սիխարուլիձեն երեկ հայտարարել է, որ դեկտեմբերի 3-4-ը ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում, ապա դեկտեմբերի 7-ին Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի երկրների արտգործնախարարների նիստում Վրաստանն անպայման դնելու է «ռուսական օդուժիՙ վրացական տարածքները ռմբահարելու» հարցը: Ընդսմին Սիխարուլիձեն ասել է, թե Թբիլիսին կարող է դիմել միջազգային հանրությանը «բազմակողմանի օգնության խնդրանքով, այդ թվում եւ ռազմական, եթե Ռուսաստանը Վրաստանի դեմ սկսի ռազմական ագրեսիա»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4