«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2001-11-30 | #221, 2001-12-01 | #222, 2001-12-04


ԵՐԵՒԱՆՈՒՄ Է ԼԻԲԱՆԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբերի 3-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լիբանանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Ֆարես Սոֆիայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են այցի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան զինվորականների հետ ունեցած քննարկումների արդյունքները եւ համագործակցության համար առավել հեռանկարային բնագավառները: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ օգոստոս ամսին ստորագրված հայ-լիբանանյան ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի դրույթները անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել պաշտպանության ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Լիբանանյան պատվիրակության կազմում Հայաստան էր ժամանել բրիգադի հայազգի գեներալ Փանոս Մամջյանը, որը Հայաստան այցելած առաջին սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականն է:

ՀՀ ՊՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4