«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2001-11-30 | #221, 2001-12-01 | #222, 2001-12-04


ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՏԻ Է ՏԱԼԻՍ ԱՏՈՄ ԵՂՈՅԱՆԻՆ

Ինտերնետային ցանցով ստացված տեղեկության համաձայն, թուրքական կառավարությունը մտադիր է դատական գործ հարուցել կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Եղոյանի դեմ: Թուրքական կողմը նրան մեղադրում է «ատելություն սերմանելու եւ թուրք ժողովրդին արատավորելու» մեջ: Ըստ «Թըրքիշ սթար» օրաթերթի, Հայկական ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմը, որը մեծ աղմուկ է հանել, եւ որը ներկայացվելու է ինչպես Օսկարի մրցանակաբաշխությանն, այնպես էլ Կաննի փառատոնի բացմանը, պարունակում է «մտահոգիչ» տեսարաններ հայերի նկատմամբ թուրքերի գործած ոճրագործությունների վերաբերյալ: Թերթը նշում է, որ օրինական ճանապարհով հնարավոր չէր արգելել ֆիլմի նկարահանումը, որը ֆինանսավորում է «Միրամաքս» ֆիլմընկերությունը: Բայց Ֆրանսիայում, Կանադայում եւ ԱՄՆ-ում ցուցադրվելուց հետո անհրաժեշտ է դատական գործ հարուցելու միջոցով հասնել ֆիլմի հետագա ցուցադրումներն արգելելու վճռին: Թերթը նաեւ կոչ է անում համաշխարհային ճանաչման արժանացած թուրքական կազմակերպություններինՙ ակտիվորեն պայքարել ֆիլմի ցուցադրումն արգելելու համար:

Ավելինՙ «Թըրքիշ սթարը» հորդորում է կառավարությանն իր հերթին ֆիլմ նկարահանել Վանում եւ Կարսում հայերի ու ռուս բանակայինների գործած «վայրագությունների» մասին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4