ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցած շաբաթՙ նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում, Երեւանում գրանցվել է 182 ծնունդ, պսակադրությունների թիվը կազմել է 84, մկրտություններինըՙ 175: Ինչպես նշվեց դեկտեմբերի 3-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ, նախորդ շաբաթվա համեմատ մայրաքաղաքում աճել է ծնունդների եւ պսակադրությունների թիվը, մկրտությունների թիվը նվազել է 20-ով: