Ինչպես տեղեկացրեց «Հայֆիլմ» կինստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ստուդիայում ավարտվում են ռեժիսոր Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմի առաջին մասի նկարահանումները: Ֆիլմն ամբողջությամբ ընդգրկելու է 9 մասՙ մեկուկես ժամ ընդհանուր տեւողությամբ: Նախապես որոշվել էր ամեն տարի նկարահանել ֆիլմի մեկ մասը: Սակայն այդպիսով ֆիլմը շատ ուշ ամբողջական կդառնա: Ուստի դիմել են ԱԺ նախագահինՙ լրացուցիչ գումարներ հատկացնելու խնդրանքովՙ տարեկան գոնե 2 մաս նկարահանելու համար:
Ա. Վ.