Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում շախմատային թագի համար պայքարող մասնակիցների թիվը կրկին կիսով չափ կրճատվեց: Երրորդ փուլի հանդիպումներից հետո ասպարեզում մնացել են 16 շախմատիստներ եւ 8 շախմատիստուհիներ: Ցավոք, տղամարդկանց 1/16 եզրափակիչի հանդիպումներից հետո պայքարից դուրս մնաց Հայաստանի վերջին ներկայացուցիչըՙ Աշոտ Անաստասյանը: Նրա մրցակիցը բոսնիացի գրոսմայստեր Պրեդրագ Նիկոլիչն էր: Հանձին Նիկոլիչիՙ Անաստասյանին բավական ուժեղ մրցակից էր բաժին հասել, որի անհատական գործակիցը 2652 է, մինչդեռ Անաստասյանինըՙ 2588: Մրցակիցների առաջին պարտիան ոչ երկարատեւ պայքարից հետո ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Երկրորդ պարտիայում խաղարկվեց նոր հնդկական պաշտպանության տարբերակը: Սպիտակներով խաղացող բոսնիացի գրոսմայստերը գրոհ ձեռնարկեց արքայական թեւում եւ ի վերջո կարողացավ հասնել հաղթանակի: Այս փուլում եւս համառ պայքար ծավալվեց մրցակիցների միջեւ: Բավական է նշել, որ 16 հանդիպումներից 7-ի ելքը վճռեցին լրացուցիչ մրցախաղերը, ընդ որում երկու դեպքում հարկ եղավ անցկացնել նաեւ կայծակնային մրցախաղ: Ամենահամառը Սմիրինի եւ Էլվեստի մրցավեճն էր: Հաղթողին որոշելու համար նրանք ստիպված էին անցկացնել 7 պարտիա: Առանձնակի անակնկալներ չգրանցվեցին: Թերեւս անսպասելի պետք է համարել հոլանդացի Լյուկ վան Վելիի պարտությունը չին շախմատիստ Ցզյանչուանից: Վերջինս հոլանդացի գրոսմայստերից յուրօրինակ վրեժ լուծեց, նախորդ փուլում Սմբատ Լպուտյանի նկատմամբ տարած հաղթանակի դիմաց:
Ահա 1/16 եզրափակիչի արդյունքները.
Անանդ-Տկաչովՙ 0,5-0,5, 0,5-0,5, 1,5-0,5
Զվյագինցեւ-Ադամսՙ 0,5-0,5, 0,5-0,5, 0-2
Մորոզեւիչ-Գուրեւիչՙ 1-0, 0,5-0,5
Սուտովսկի-Իվանչուկՙ 0,5-0,5, 0-1
Անաստասյան-Նիկոլիչՙ0,5-0,5, 0-1
Սակաեւ-Բարեեւՙ 1-0, 0-1, 0-2
Գելֆանդ-Դելչեւՙ 1-0, 1-0
Չանգ Չունգ-Թոփալովՙ 0,5-0,5, 0-1
Շիրով-Մոտիլյովՙ 0,5-0,5, 0,5-0,5, 2,5-1,5
Ազմայփարաշվիլի-Կասիմջանովՙ 0,5-0,5, 0,5-0,5, 1,5-0,5
Սմիրին-Էլվեստՙ 0,5-0,5, 0,5-0,5, 2-3
Լոթյե-Խալիֆմանՙ0,5-0,5, 0,5-0,5, 2-0
վան Վելի-Ցզյանչուանՙ 0-1, 0,5-0,5
Պոնոմարյով-Գեորգիեւՙ 1-0, 1-0
Սվիդլեր-Միլովՙ 1-0, 1-0
Դրեեւ-Պիգուսովՙ 1-0, 0,5-0,5
Երեկ կայացան 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները.
Դրեեւ-Անանդ
Ադամս-Սվիդլեր
Պոնոմարյով-Մորոզեւիչ
Իվանչուկ-Ցզյանչուան
Նիկոլիչ-Լոթյե
Բարեեւ-Էլվեստ
Ազմայփարաշվիլի-Գելֆանդ
Թոփալով-Շիրով
Կանանց մրցապայքարում 1/8 եզրափակիչ հանդիպումների ամենամեծ անակնկալը մատուցեց ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը, որը հաղթեց Ալիսա Գալյամովային (2-0): Այստեղ էլ 8 պարտիաներից 3-ում պահանջվեց լրացուցիչ մրցախաղ: Ահա արդյունքները.
Կոստենյուկ-Գալյամովաՙ 1-0, 1-0
Չիբուրդանիձե-Ցիուկսիթեՙ 1-0, 1-0
Կուրտսիձե-Կովալեւսկայաՙ 1-0, 0,5-0,5
Պաետց-Ֆոյսորՙ 0,5-0,5, 0-1
Բագինսկայթե-Խու Յուհուաՙ 0-1, 1-0, 0-2
Չժու Չեն-Մարիչՙ 1-0, 0-1, 2-0
Պենգ-Դվորակովսկաՙ 0-1, 1-0, 1,5-0,5
Սկրիպչենկո-Պեպտանՙ 1-0, 0,5-0,5