«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2001-12-01 | #222, 2001-12-04 | #224, 2001-12-06


ՄԵՍՐՈՊ ԱՇՃՅԱՆԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ

«Կեանքի եւ հավատքի էջեր», «Հետադարձ հայացք», «Ներսես Լամբրոնացի» եւ մեկ տասնյակից ավելի այլ գրքերի, արժեքավոր աշխատությունների հեղինակն է Մեսրոպ արք. Աշճյանը: Նրա գրական գործունեությունը, բազմապիսի ներդրումը հայագիտության, ազգագրության, հոգեւոր ոլորտում, հիրավի, արժանի է լուրջ գնահատանքի, որը եւ չուշացավ: Մեսրոպ արք. Աշճյանն արդեն ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր է. Այդ բարձրագույն կոչման շնորհման արարողությանը (որը տեղի ունեցավ երեկ ազգային ակադեմիայում) երախտագիտության եւ շնորհավորանքի ջերմ խոսքեր ասացին ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ֆ. Սարգսյանը, ակադեմիկոսներ Գեւորգ Բրուտյանը, Ազատ Եղիազարյանը, Սերգեյ Համբարձումյանը, Վարազդատ Հարությունյանը եւ այլք: Իսկ Սոս Սարգսյանը սրբազանին պարզապես բնութագրեց այսպես. «Մեսրոպ Աշճյանը դրսեւորում է հայ մտավորականի ապրելակերպի ու գործելակերպի լավագույն օրինակ»: Իրոք, կա՞ հոգեւոր եւ մշակութային այնպիսի մի բնագավառ, որտեղ, այս դժվարին ու բարդ ժամանակներում, զգացած չլինեն այս նվիրյալ հայորդու աջակցությունն ու օգնությունը, անմիջական մասնակցությունը, հովանավորությունը: Մեսրոպ Աշճյանի աջը ե՚ւ մանուկների, ե՚ւ մեծերի գլխին է: Ցուցադրվեց «Աղաղակող քարերի երկիրը» ֆիլմը, որը ստեղծվել է սրբազանի ջանքերով:

Ա. Վ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4