Երեկՙ 1988 թ. երկրաշարժի 13-րդ տարելիցի օրը, նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Գյումրի:
Հանրապետության նախագահը «Շիրակ» գերեզմանատանը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այնուհետեւ Շիրակի մարզպետարանում Ռոբերտ Քոչարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցությունՙ երկրաշարժի գոտու վերականգնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: