Առաջիկա շաբաթվա կարեւոր դեպքերը
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ դեկտեմբերի 10-ին, ժամը 14-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաքՙ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի հովանու ներքո:
Դեկտեմբերի 10-ին Բրյուսելից Երեւան կվերադառնա Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը մասնակցում է Եվրատլանտյան համագործակցության խորհրդի արտգործնախարարների հերթական նիստին:
Դեկտեմբերի 11-ին երկօրյա այցով Երեւան կժամանի Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն: Նույն օրը նա կհանդիպի Հայաստանի ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ու խմբերի ղեկավարների հետ:
Դեկտեմբերի 12-ին Ն. Բուրջանաձեն Երեւանում կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նույն օրը ՀՀ խորհրդարանի շենքում տեղի կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահի մամլո ասուլիսը:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ խորհրդարանն իր արտահերթ նիստում կքննարկի 2002 թ. պետբյուջեն:
Դեկտեմբերի 15-ին Հայաստան իր առաջին աշխատանքային այցը կկատարի ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը, որը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կհանդիպի ռազմական համագործակցության հարցերի քննարկման համար: Նույն օրըՙ իր երկժամյա այցի ավարտից հետո նա ճեպազրույց կունենա լրագրողների հետ:
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանում Ինտերֆաքսի սեփ. թղթակից