«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2001-12-08 | #227, 2001-12-11 | #228, 2001-12-12


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸՙ «ԲԱՑԱՌԻԿ ԲԱՐԴ»

ՄՈՍԿՎԱ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Վյաչեսլավ Տրուբնիկովը «բացառիկ բարդ» է համարում այն իրադրությունը, որ ստեղծվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Դեկտեմբերի 10-ի մամլո ասուլիսում Տրուբնիկովը հայտարարել է, որ ո՚չ Հայաստանը, ո՚չ Ադրբեջանը դեռեւս չեն գտնում հակամարտության լուծման փոխզիջումային ուղիներ, քանի որ «երկու կողմերը սեփական շահերի ապահովման դիրքերից են մոտենում»: Միաժամանակ, ընդգծել է նա, Ռուսաստանը ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադրության լուծման ուղիների որոնմանը: Այսպես, նշել է Տրուբնիկովը, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի մեջ մտնում է Ռուսաստանը, փորձում է երկու երկրների պետությունների ղեկավարների շփումներում առաջացած ընդմիջումը լցնել «վստահության միջոցների որոնմանն ուղղված աշխատանքով»: Այդ գործընթացը շարունակվում է, նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալը, թեեւ, նրա կարծիքով, առաջընթացը կարգավորման հարցում մեծապես կախված է բանակցային գործընթացին մասնակից պետություններիՙ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4