ՄՈՍԿՎԱ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Բարդ» եւ «անհանգստություն հարուցող» է համարել ռուս-վրացական սահմանում տիրող իրադրությունը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Ռոստովում մամլո ասուլիսում Իվանովը նշել է, որ որոշ շրջաններ Վրաստանում «ոչ մեկի կողմից չեն վերահսկվում» եւ «գործնականորեն օկուպացված են արտասահմանյան վարձկանների կողմից»: Գրոհայինների կողմից անվտանգության սպառնալիքներ են առաջանում, հայտարարել է նախարարը: Ինչպես հիշեցրել է Իվանովը, արդեն որոշում է ընդունված ռուսական կողմից սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ: Մասնավորապես, ըստ նրա, ուժեղացված է սահմանապահ խմբավորումըՙ նախ եւ առաջ ներքին զորքերի զորամասերով: Դա արվել է, որպեսզի թույլ չտրվի գրոհայինների ներթափանցում Ռուսաստանի տարածք, նշել է Սերգեյ Իվանովը: