ԲԱՔՈՒ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը 907 ուղղումը առաջնային խնդիր չի համարում: Այդ մասին աներկմիտ ասված է «Վաշինգտոն թայմս» թերթին նախագահ Հեյդար Ալիեւի տված հարցազրույցում: Այստեղ նշվում է, որ 907 ուղղումը «Ադրբեջանի դեմ ընդունված անարդարացի որոշում է»: Հետաքրքրական է, սակայն, նախագահի մտքի շարունակությունը. «Բայց այժմ, երբ աշխարհը ներքաշված է ահաբեկչության դեմ պայքարում, մենք չենք բարձրացնի այդ հարցը: Այս պահին դրա վրա կենտրոնանալը ամենաառաջնային խնդիրը չէ»: