«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2001-12-12 | #229, 2001-12-13 | #230, 2001-12-14


ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԷԺԱՆ ԳԱԶ

Երեկվա կառավարության նիստի ընդմիջմանն ամենազրուցասեր նախարարը Կարեն Ճշմարիտյանն էր, որը պատասխանելով լրագրողների հարցերինՙ մի քանի նոր տեղեկություններ հաղորդեց արդյունաբերության, մասնավորապես քիմիայի բնագավառից: Անդրադառնալով ուկրաինական «Ինտերկոնտակտի» կողմից «Նաիրիտ-1»-ի բաժնետոմսերի ձեռքբերման պայմանագրինՙ նա նշեց, որ ընկերության ղեկավարների այս այցելության ժամանակ այն չկնքվեց, որովհետեւ ուկրաինացիները պետք է դեռեւս բիզնես-ծրագիր ներկայացնեն, իսկ Հայաստանի կառավարությունը հավանություն տա պայմանագրի նախագծին: Ուկրաինական ընկերության ներկայացուցիչները «Նաիրիտի» աշխատանքն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ են համարել էժան գազի ներմուծումը: Նույն պատճառով ներկայումս չի աշխատում Վանաձորի «Պրոմեթեյ-քիմպրոմը», որի ղեկավարությունը ռուսական «Գազպրոմի» հետ բանակցում է քիմհամալիրին էժան գազ մատակարարելու ուղղությամբ: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ մոտ օրերս «Դողագործի» վերաբերյալ նորություններ կլինեն:

Կարեն Ճշմարիտյանն անդրադարձավ երկրի արտաքին առեւտրի տարեկան ցուցանիշներին: Ըստ նրա, արտահանման աճը 12 տոկոսից պակաս չի լինի, իսկ ներմուծումը չնչին աճ կունենա, որից առեւտրային բացասական հաշվեկշիռը կնվազի:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4