«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2001-12-13 | #230, 2001-12-14 | #231, 2001-12-15


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

ՄՈՍԿՎԱ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում կայացել է համաժողով «Հակամարտության գոտիները հետխորհրդային տարածությունում եւ չճանաչված պետությունները» թեմայով, որ կազմակերպել էր ռուսական ԱՊՀ երկրների ինստիտուտը: Համաժողովի աշխատանքին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Աբխազիայի եւ Մերձդնեստրի ներկայացուցիչները: Պաշտոնական Ստեփանակերտը խորհրդաժողովում ներկայացնում էր երկրի նախագահի խորհրդական Գեորգի Պետրոսյանը: Համաժողովում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ «Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պետք է ձեռնպահ մնան վիրավորական ինտոնացիայից Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Մերձդնեստրի հասցեին»: Ըստ նրա, «Բաքուն, Թբիլիսին եւ Քիշնեւը պետք է վերջ տան այդ հանրապետությունների հետ խոսել ուժի լեզվով»: Զատուլինն ընդգծել է, որ «Ռուսաստանը, ի տարբերություն Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի, ազգային հարցերում իրեն պահում է ավելի քաղաքակիրթ եւ իրեն համարում է դաշնային պետություն, այլ ոչ թե ունիտար»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4