«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2001-12-13 | #230, 2001-12-14 | #231, 2001-12-15


ԵԼԵՆԱ ԹԵՎԴՈՐԱՁԵ. «ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ՄԵՍԽԵԹՑԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆԸ»

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ելենա Թեւդորաձեն հանդես է եկել թուրք-մեսխեթցիների հայրենադարձության մասին ընդունած օրենքի կիրարկումը հետաձգելու նախաձեռնությամբ: «Փրայմ նյուս» գործակալությանը նա ասել է, որ Եվրոպայի խորհրդի երաշխավորությամբ Վրաստանը պետք է 2002-2012 թթ. իրականացնի հայրենադարձությունը:

Տկն Թեւդորաձեն հունվարին Թբիլիսի ժամանող ԵԽ մոնիտորինգի խմբին առաջարկել է ծանոթանալ Սամցխե-Ջավախքի շրջանի իրողություններին, որտեղ բնակվող հայությունը դեմ է մեսխեթցիների հայրենադարձությանը: «Վրաստանը չպետք է երկյուղի խոստովանելու ԵԽ-ին, որ մեսխեթցիների հայրենադարձության ստանձնած պարտավորությունն ուժի մեջ է մնում, բայց, ելնելով իրադարձությունից, պետք է խնդրի ժամկետները հետաձգել, քանի դեռ չեն լուծվել Վրաստանի ներքին խնդիրները», ասել է Թեւդորաձեն:

Ըստ պատգամավորի, ներքին խնդիրներից առաջնային են Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, Աբխազիայից եւ Օսիայից փախստականների վերադարձը մշտական բնակավայրեր, տնտեսության հզորացումը: «Խոսքը կարող է գնալ շուրջ 70 հազար մեսխեթցիների հայրենադարձության մասին, բայց դա չի նշանակում, թե բոլորը կվերադառնան», ասել է նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4