ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 9-16-ը Երեւանում գրանցվել է 155 ծնունդ, 54 պսակադրություն եւ 113 մկրտություն: Ինչպես նշվեց դեկտեմբերի 17-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ, դրան նախորդած շաբաթվա համեմատ մայրաքաղաքում պսակադրության եւ մկրտության արարողությունների թիվ նվազել է համապատասխանաբար 4-ով եւ 43-ով, իսկ ծնունդների քանակն ավելացել է 6-ով: