ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից հաղորդել են, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի որոշմամբ Անրի Կյուրին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման համաձայն, պարոն Կյուրին 55 տարեկան է. նախկինում պաշտոնավարել է Մոսկվայի, Հռոմի եւ Վատիկանի ֆրանսիական դեսպանատներում: