ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հիդրոօդերեւութաբանության վարչության տվյալների համաձայն, դեկտեմբերի 19-20-ը հանրապետությունում սպասվում են տեղումներ եւ քամու ուժգնացում, դեկտեմբերի 21-23-ըՙ առանց տեղումների եղանակ, 21-ին օդի ջերաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա:
Օդի միջին ջերմաստիճանը Շիրակում կտատանվի -14 -6, Տաշիրումՙ-4 +5, Արագածոտնի բարձրադիր մասումՙ -2 -5, ցածրադիր շրջաններումՙ 0 +1, Կոտայքումՙ -5 -3, Գեղարքունիքումՙ -6 +3, Լոռիումՙ +1 +3, Տավուշումՙ +7 +10, Արարատյան դաշտումՙ -2 +6, Վայոց ձորումՙ -11 +3, Սյունիքի նախալեռներումՙ +1 +4, հովիտներումՙ 0 +10 աստիճանի սահմաններում: Այդ օրերին ամբողջ հանրապետությունում սպասվող գեոմագնիսական դաշտի վիճակը կլինի հանդարտ, Արեգակի գումարային ակտիվությունըՙ միջին, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունըՙ ցածր: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 1-39 տոկոսի սահմաններում:
Երեւանում դեկտեմբերի 19-20-ը սպասվում են տեղումներ, 21-23-ըՙ առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերըՙ 0 -5, ցերեկըՙ 1-3 աստիճան տաքություն: Դեկտեմբերի 21-ի գիշերըՙ -6 -8, ցերեկըՙ 0 -2 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 16 միկրոռենտգեն/ժամ:
Ըստ Երեւան քաղաքի բազմամյա կլիմայական տվյալների, դեկտեմբերի 19-ին օդի առավելագույն ջերմաստիճանըՙ +13,5, դիտվել է 1966 թվականին, իսկ նվազագույնըՙ -13, 1941 թվականին: