«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2001-12-15 | #232, 2001-12-18 | #233, 2001-12-19


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍԿՍԵՑ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Հանրապետության թիմերից նոր մրցաշրջանի նախապատրաստությունն առաջինը սկսեց երկրի չեմպիոն «Փյունիկը», որը երեկ մեկնեց Ծաղկաձոր: Այստեղ թիմը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: Բնական է, որ այս փուլում հիմնական շեշտը դրվելու է ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության արագաուժային հատկանիշների բարելավման վրա: Թիմի հիմնական կազմը պահպանվել է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արթուր Քոչարյանն ու Արմեն Սանամյանը ներկայումս խաղում են Իրանում:

Ծաղկաձորյան հավաքին կհաջորդի 2-րդ հավաքըՙ հունվարի 4-17-ը Սոչիում: Նախատեսված են նաեւ ստուգողական հանդիպումներ, որոնք հնարավորություն կընձեռեն ստուգելու ֆուտբոլիստների խաղային որակները: Սոչիից էլ թիմը կմեկնի Մոսկվաՙ մասնակցելու ԱՊՀ երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4