«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2001-12-19 | #234, 2001-12-20 | #235, 2001-12-21


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանիՙ Ճապոնիա այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանի հանդիպումը Ճապոնիայի արտգործնախարար Մ. Տանակայի հետ:

Ըստ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության, հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու հայտագիրՙ Ճապոնիայի կառավարության «Զարգացման պաշտոնական աջակցության» ծրագրի ներքո Հայաստանում բժշկական եւ մշակութային երկու դրամաշնորհային նախագծերի իրականացման վերաբերյալ: Հայտագրերի ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Վ. Օսկանյանը եւ Մ. Տանական քննարկել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության հետագա ծավալմանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, որոնց շարքում նախարար Օսկանյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման ներկա իրավիճակը:

Կողմերն ընդգծել են միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման կարեւորությունը: Այդ կապակցությամբ Վ. Օսկանյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Ճապոնիայինՙ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու հարցում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4