ԱՆԿԱՐԱ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Ժողովրդավարական միության նախաձեռնությամբ դեկտեմբերի 25-ին Անկարայում կազմակերպվել է «Հրեական ցեղասպանությունը եւ հայերը» խորագրով գիտաժողով:
Թուրքիայի Ժողովրդավարական միությունը հաճախ է հանդես գալիս հայ եւ թուրք հասարակությունների մերձեցման նախաձեռնություններով, որոնցից էր մասնավորապես Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի լրագրողների փոխադարձ այցելությունները ընթացիկ տարվա ընթացքում: