Սիրիական «Սիրիա թայմս» օրաթերթը տեղեկացնում է, որ Հալեպի «Զամարյա» հյուրանոցի դահլիճներում դեկտեմբերի 23-ին բացվել է «Աշուն-2001» տարեկան գեղարվեստական ցուցահանդեսը, որին իրենց մասնակցությունն են բերել սիրիացի արաբ եւ հայ ճանաչված արվեստագետներ: Նրանց թվում են Իբրահիմ Հասանը, Բասամ Բայդունը, Յագուբ Իբրահիմը, Նիմատ Բադավին, Արթո Համբար Ծոմիյանը, Զավեն Բարդիկյանը եւ Հակոբ Ժամկոչյանը:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ դեկտեմբերի 30-ը:
Հ. Ծ.