«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#238, 2001-12-26 | #239, 2001-12-27 | #240, 2001-12-28


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

ԲԱՔՈՒ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Եվրոատլանտյան ընկերակցության խորհրդի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է, թե Հայաստանի կողմից «զավթված» տարածքն «ահաբեկչական ռեժիմների եւ կազմակերպությունների համար» վեր է ածվել զենքի անօրինական փոխադրման միջանցքի: Ինչպես գրում է ադրբեջանական «525-րդ» թերթը, Ս. Աբիեւը հայտարարել է, թե «օկուպացված» տարածքներում ստեղծվել են բոլոր պայմաններն այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների մարզական ճամբարների գործունեության համար, ինչպիսիք են «ԱՍԱԼԱ»-ն, «ՊԿԿ»-ն, «Դրո»-ն, «Հայդատ»-ը եւ այլն: «Այդ տարածքները օգտագործվում են նաեւ թմրանյութերի արտադրության եւ Եվրոպական երկրներ նրանց տարանցման համար», նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Ս. Աբիեւի խոսքերով, Ադրբեջանն ինքն ահաբեկչության զոհ է: «13 տարիների ընթացքում Ադրբեջանի տարածքում իրականացվել են 32 ահաբեկչական ակտեր, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 2 հազ. մարդ», ասել է նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4