Դեկտեմբերին Հայաստանի նախագահը պաշտոնական այցեր կատարեց Ռուսաստան, Ճապոնիա եւ Իրան: Հայաստան այցելեցին ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն: Հայտարարվեց 2001 թ. Հայաստանում նոր 44048 աշխատատեղ ստեղծելու մասին:
4. Ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարների կոմիտեի նիստում արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ԼՂՀ-ի անկախության իրավունքը օրինական է, խաղաղ եւ արդար:
4. Կայացավ «Արժանապատիվ ապագա» կուսակցության առաջին համագումարը:
5. Հայաստանի նախագահի հրամանով Կարեն Գալուստյանի փոխարեն էներգետիկայի նոր նախարար նշանակվեց Արմեն Մովսիսյանը:
5 ԱԺ պաշտոնական պատվիրակությունը ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ մեկնեց Մոսկվա:
6. Երեւանում ավարտվեց 2-րդ միջազգային Private look-2001 կինոփառատոնը:
7. Նշվեց Սպիտակի երկրաշարժի 13-րդ տարելիցը:
8. Հայտնի ռեժիսոր Ատոմ Եղոյանը ժամանեց Երեւան իր նոր ֆիլմի մի հատվածը նկարահանելու:
11. Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նշվեց սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ահաբեկչության զոհ դարձած նահատակների հիշատակը:
11. Հայաստան ժամանեց Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը խոսնակ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ:
12. «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» հայ մասնակիցները հրաժարվեցին աշխատանքների հետագա մասնակցությունից:
14. Երեւանի «Առագաստ» սրճարանում Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանության գործը փոխանցվեց դատարան:
14. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ արդյունաբերության ու առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի համատեղ ասուլիսում տեղեկացվեց 2001 թ. Հայաստանում նոր 44048 աշխատատեղ ստեղծելու մասին:
15. ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը կարճատեւ այց կատարեց Երեւան: Քննարկվեցին միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, «Գործակցություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ի ծրագրում Հայաստանի մասնակցության ընդլայնումը եւ ռազմական ոլորտում համագործակցության հարցեր:
17. Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխանցվեց արգենտինական Aeropuertos Argentina ընկերության կառավարմանը:
17-18. Հայաստանի նախագահը երկօրյա պաշտոնական այց կատարեց Մոսկվա: Քննարկվեցին պետական պարտքի դիմաց որոշ հայկական արդյունաբերական ձեռնարկությունների բաժնետոմսերի մի մասը Ռուսաստանին փոխանցելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին վերաբերող հարցեր:
18. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Անրի Կյուրիին նշանակեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան:
19-22. Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Տոկիո, որտեղ հանդիպեց կայսր Ակիհիտոյի եւ վարչապետ Կոիձումիի հետ:
20. ԼՂՀ գերագույն դատարանի որոշմամբ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Կարեն Բաբայանը ազատ արձակվեց:
21. Հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը ճանաչվեց ՀՀ 2001 թվ. լավագույն մարզիկ:
25. ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով Հայաստանում ԼՂՀ նոր մշտական ներկայացուցիչ նշանակվեց Արման Մելիքյանը:
25-27. Հայաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնեց Իրան:
26. Սոցիալիստական ուղղվածությամբ մի քանի կուսակցություններ միավորվեցին «Սոցիալիստական Հայաստան» դաշինքի մեջ:
27. ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «2002 թ. պետական բյուջեի մասին օրենքը»:
ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ