ԹԲԻԼԻՍԻ, 7 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի քաղաքացի ոմն Աշոտ Զատիկյանին, որը մեղադրվում է Անապայի քաղաքապետի սպանության եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ: Կովկասպրես գործակալությունը նշում է, որ Հայաստանի իրավապահ մարմինները նույնպես ժամանակին որոնել են Զատիկյանին: Վերջինիս վրացի ոստիկանները ձերբակալել են Թբիլիսիում: Ըստ գործակալության հաղորդման, ձերբակալության պահին տեղի է ունեցել փոխհրաձգություն, եւ ոստիկաններից մեկը վնասվածք է ստացել: