ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը, քննարկելով կուսակցության առաջիկա մարտավարությունը քարոզչական ասպարեզում, «Երկիր» պաշտոնաթերթը որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակադրումով, որոշել է հունվարի 25-ից այն տպագրել իբրեւ շաբաթաթերթ: Թերթի հրատարակությունը ղեկավարելու է խմբագրական խորհուրդը: ՀԳՄ լրատվական բաժնի հաղորդմամբ, միաժամանակ թողարկվելու է շաբաթաթերթի էլեկտրոնային տարբերակը: