«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#239, 2001-12-27 | #240, 2001-12-28 | #1, 2002-01-08


ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԲԱՔՎՈՒՄ

ԲԱՔՈՒ, 7 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 26-ին Բաքվում նշանակված է միացյալ ընդդիմության հերթական հանրահավաքը «Ազատություն Ղարաբաղին» կարգախոսով: Այս մասին որոշումն ընդունվել է Միացյալ հանրահավաքային կոմիտեի նիստում 24 քաղաքական կուսակցությունների եւ հասարակական միավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանրահավաքի կազմակերպիչները մտադիր են ուշադրությունը սեւեռել միջազգային կազմակերպությունների անգործությանը ղարաբաղյան կարգավորման հարցում եւ այդ խնդիրը լուծելու Ադրբեջանի ղեկավարության անընդունակությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4