Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) համանախագահների հերթական հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը Բաքվի «Զերկալո» թերթին ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման ընթացիկ հարցեր: Դեսպանը նշել է, որ համանախագահների տարածաշրջան այցելության ճշգրիտ ժամկետները դեռեւս չեն հստակեցվել:
Հունվարի 10-ին Վաշինգտոնում կկայանա ադրբեջանա-ամերիկյան առեւտրային պալատի նիստը, որին կմասնակցի նաեւ ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինան: