«Մի նկարն արժե հազար բառ»: Ահա այս նշանաբանով Հոլանդիայում բնակվող մեր հայրենակիցներից Ռուբեն Մալայանը նախաձեռնել է միջազգային մրցույթ Հայոց ցեղասպանությանը նվիրված պլակատների: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր արվեստագետները, անկախ իրենց ազգությունից, որոնց համար 1915 թ. հայերի կրած տառապանքը նշանակություն ունի: Նպատակն է ազդեցություն գործել, ճանաչել տալ եւ հիշեցնել համաշխարհային հասարակական կարծիքին եւ ապահովել մարդկանց զգոնությունը, պատրաստակամությունը օգնելու Ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործին: Պլակատի նյութը կարող է լինել մի լուսանկար, գեղանկար, թվային դիզայն եւ կամ որեւէ այլ գործ, որը կարելի է իբրեւ պլակատ ներկայացնել:
Միաժամանակ, նախաձեռնող մեր հայրենակիցը, որի էլեկտրոնային հասցեն է info@ArmenianGenocide-Posters.org, կոչ է անում դրամ հանգանակել պլակատների տպագրության եւ տարածման համար, ներկայացնելով հետեւյալ հաշվի համարըՙ Bank: ABN-AMRO
Eindhoven, The Netherlands, Account#: 555356523
Swift code: ABN. ANL. 2