ԹԲԻԼԻՍԻ, 8 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի անվտանգության հարցերի փորձագետների հանդիպումը, որ նախատեսված էր անցկացնել հունվարի 7-8-ը Անկարայում, հետաձգվել է անորոշ ժամկետով: Ինչպես հաղորդում է «Փրայմ նյուս» գործակալությունը, հանդիպումը հետաձգվել է նկատի առնելով ձյան առատ տեղումները Թուրքիայում, որը գործնականում անհնար է դարձրել այդ երկրի օդանավակայաններում ինքնաթիռների ընդունումը Թբիլիսիից եւ Բաքվից: Ենթադրվում է, որ Անկարայում երեք երկրների փորձագետները պետք է համաձայնեցնեն անվտանգության ոլորտում եռակողմ համաձայնագրի մանրամասները: Փաստաթղթի ստորագրման նախաձեռնությունն անցած տարվա հոկտեմբերին արել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմը: