ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 8-ի երկրորդ կեսին բացվել են անցած գիշեր սկսված ձնաբքի պատճառով փակված Երեւան-Գորիս ճանապարհի Վայքի եւ Գորիսի որոշ հատվածները: Ըստ «Հայավտոճան» ՓԲ ընկերության ճանապարհների շահագործման բաժնի պետ Ա. Պետրոսյանի, օրվա երկրորդ կեսին բուքը տեղափոխվել է Գորիս-Ղափան ճանապարհահատված եւ դարձրել անանցանելի: Աշխատանքներ են տարվում ճանապարհը երթեւեկելի դարձնելու համար:
Հանրապետության մյուս մասերում իրավիճակը նորմալ է: