ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերատիվ տվյալներով, Արզնու, Լուսակերտի, Երեւանի, Ջրառատի (խոշոր) եւ Շահումյանի, Գնդեվազի, Քաղցրաշենի (փոքր) թռչնաբուծական ֆաբրիկաներն անցյալ տարվա ընթացքում արտադրել են ավելի քան 400 հատ ձու, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 20 տոկոսով: Ըստ որում, արտադրվածի 20 տոկոսն արտահանվել է Վրաստան:
Ըստ գյուղնախարարության անասնաբուծության զարգացման վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի, եթե մինչեւ 1998 թվականը տարեկան հանրապետություն էր ներկրվում 150-170 մլն ձու, ապա այն այսօր 15 անգամ պակասել է (տարեկան ներկրվում է ընդամենը 10 մլն ձու): Ի դեպ, տեղական արտադրության ձուն իր որակական հատկանիշներով եւ թարմությամբ գերազանցում է դրսից բերվածին: Ներկայումս վերոնշյալ ֆաբրիկաների շուրջ 850 հազարից ավելի թռչուններ կերակրվում են Ռուսաստանից, Մոլդովայից ներկրված բուսական եւ կենդանական ծագման լիարժեք կերերով, որոնց մեջ հորմոնալ եւ քիմիական խթանիչներ չեն օգտագործվում: