ԲԱՔՈՒ, 8 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս ԱՄԷ-ի բանտերում են գտնվում 6 հազար, Պակիստանի բանտերումՙ 10 հազար կանայք Ադրբեջանից, որոնք այդ երկրներ են մեկնել «փող աշխատելու»: Նշվում է, որ այդ կանայք երկրից հանվել են խաբեության միջոցով, եւ ստիպողաբար սկսել զբաղվել պոռնկությամբ: Նրանց Ադրբեջանին հանձնելու հարցը հայրենիքում պատժաչափի մնացած մասը լրացնելու նպատակով առայժմ բաց է մնում: Դրա պատճառը, ինչպես հաղորդում է Էմ Փի Էյ-ը, Ադրբեջանի եւ հիշյալ պետությունների միջեւ իրավական օգնության համաձայնագրի բացակայությունն է: